Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում սուպերմարկետի այցելուներին անհայտ անձը պատանդ է վերցրել. Կա 1 զոհ

22 Հուլիս, 2018 11:40
Լոս Անջելեսում սուպերմարկետի այցելուներին անհայտ անձը պատանդ է վերցրել. Կա 1 զոհ

Լոս Անջելեսում Trader Joe’s в խանութների ցանցում անհայտ անձը այցելուներին պատանդ է վերցրել:

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մինչ սուպերմարկետի այցելուներին պատանդ վերցնելը՝ տղամարդը փորձել է ոստիկաններից թաքնվել ավտոմեքենայում, սակայն ՃՏՊ-ից հետո նա դուրս է ցատկել մեքենայից և, կրակ բացելով իրավապահների ուղղությամբ, թաքնվել է խանութում:

Լոս Անջելեսի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ միջադեպի հետևանքով մեկ կին զոհվել է: Գերատեսչության տվյալներով՝ խանութը գրավելիս տղամարդը վիրավորել է կնոջը, որը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանությունը ձերբակալել է պատանդառուին, իսկ դեպքի վայրը վերցրել հսկողության տակ:

Չարագործի մեքենայում գտել են վիրավոր կնոջ, որը հոսպիտալացվել է:

Police responded to an apparent hostage situation in the Silver Lake section of Los Angeles.

Woman dead, man in custody after gun battle with police at Trader Joe's in Silver Lake

 

Լրահոս

Դիտել ավելին