Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տանը Թրամփին համոզել են հրաժարվել «ՌԴ միջամտության» մասին խոսքերից

22 Հուլիս, 2018 11:00
Սպիտակ տանը Թրամփին համոզել են հրաժարվել «ՌԴ միջամտության» մասին խոսքերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները նրան համոզել են հրաժարվել 2016-ի ընտրություններին միջամտելու գործում Ռուսաստանի դերի մասին արտահայտությունից, որը նա արտաբերել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո:

Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 17-ին Fox News-ի լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ վստահում է ԱՄՆ հատուկ ծառայությունների եզրակացություններին 2016-ին երկրում նախագահական ընտրություններին ՌԴ «միջամտության» մասին: Ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում կայացած համատեղ մամլո ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ սկանդալի համար «մեղավոր են երկու կողմերն էլ»:

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ազգային անվտանգության հարցով Թրամփի օգնական Ջոն Բոլտոնը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին և փոխնախագահ Մայքլ Փենսը նախագահին ասել են, որ Հելսինկիում կայացած մամլո ասուլիսում «նա շատ հեռու է գնացել», և ԱՄՆ նախագահին ստիպել են հրաժարվել իր խոսքերից: Այդ կարծիքը պաշտպանում են նաև պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և Կոնգրեսի անդամներ:

«Ռուսական գործի» հետաքննությունը սկսվել է 2017 թվականին: Այս պահին մեղադրանք է առաջադրվել 31 մարդու: Մոսկվան բազմիցս հերքել է մեղադրանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին