Կարևոր իրադարձություններ

Թրամփն իրեն սիրված նախագահ է անվանել և զայրացել է պորնոդերասանուհու մասին խոսակցության ձայնագրությունից

21 Հուլիս, 2018 22:12
Թրամփն իրեն սիրված նախագահ է անվանել և զայրացել է պորնոդերասանուհու մասին խոսակցության ձայնագրությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացել է, որ իր նախկին փաստաբան Մայքլ Քոենը ձայնագրել է Playboy-ի մոդելին վճարելու վերաբերյալ քննարկումը: Միևնույն ժամանակ Թրամփը նշում է, որ ինքը ոչ մի վատ բան չի արել՝ գրում է gazeta.ru-ն:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Քոենը Թրամփի հետ զրույցի գաղտնի ձայնագրություն է արել, որում քննարկվում էր Թրամփի հետ կապի մասին հայտարարծ Playboy-ի մոդելին վճարելու հարցը:

«Անպատկերացնելի է, որ փաստաբանը ձայնագրում է այցելուի հետ զրույցը, դա հակաօրինական է, ձեր սիրելի նախագահը ոչ մի վատ բան չի արել»,- գրել է Թրամփը իր Twitter-ում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին