Կարևոր իրադարձություններ

Արսեն Վենգերը Ճապոնիայի հավաքականի մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է

21 Հուլիս, 2018 21:20
Արսեն Վենգերը Ճապոնիայի հավաքականի մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է

Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտն է: Ակիրա Նիսինոյի պայմանագիրն ազգային թիմի հետ լրանում է հուլիսի վերջին, և ֆեդերացիան չի պատրաստվում երկարաձգել այն:

68-ամյա Վենգերի հրավերի լրացուցիչ փաստարկ է համարվում նրա աշխատանքը Ճապոնիայում. 1995-96թթ. մրցաշրջանում ֆրանսիացի մասնագետը գլխավորել է «Նահոյա Գրամպուս» ակումբը: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:

ԱԱ-2018-ում Ճապոնիայի հավաքականը հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Բելգիայի հավաքականին:

 

Լրահոս

Դիտել ավելին