Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա

21 Հուլիս, 2018 20:57
Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա

Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա հայրենադարձման արշավի մեկնարկից ի վեր: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ՊՆ փախստականների ընդունման և տեղաբաշխման հարցերով կենտրոնի տեղեկագրում:

«Վերջին երկու ամսում 1207 մարդ է վերադարձել արտասահմանից, արշավի մեկնարկից ի վեր՝ 232 792 փախստական», - ասվում է տեղեկագրում:


Գերատեսչությունից հայտնում են նաև, որ վերջին մեկ օրում Լիբանանի տարածքից «Զեմրանի» անցակետով և Հորդանանի տարածքից «Նասիբ» անցակետով մարդկանց տեղափոխում դեպի Սիրիա տեղի չի ունեցել: Անցակետերում հումանիտար և բժշկական օգնություն է տրամադրվում:

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Սիրիայում և Իրաքում 2014 թվականից ռազմարշավ են իրականացնում՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Աղբյուրը նկատում է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը գտնվում են առանց երկրի իշխանությունների պաշտոնական թույլատվության:

 

 

Ռուսաստանը ևս 2015 թվականից Դամասկոսի խնդրանքով աջակցում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին:

 

Լրահոս

Դիտել ավելին