Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն Նիլ Արմսթրոնգի անձնական իրերը

21 Հուլիս, 2018 20:42
ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն Նիլ Արմսթրոնգի անձնական իրերը

Լուսնի վրա առաջին անգամ ոտք դրած աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի անձնական իրերը աճուրդի կհանվեն Դալասի աճուրդի տներից մեկում՝ տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:

Գնորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու Արմսթրոնգի սկաուտական գլխարկը և այն համալսարանի դրոշը, որտեղ սովորել է Արմսթրոնգը. այդ իրերը աստղագնացի հետ եղել են տիեզերքում:

Դրանցից բացի, վաճառքի կհանվեն նաև այն մանրադրամները, որոնք թողարկվել են «Ապոլոն» տիեզերական ծրագրի հիշատակին:

Related image

 

Լրահոս

Դիտել ավելին