Կարևոր իրադարձություններ

Սյունիքում այրված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի

21 Հուլիս, 2018 19:28
Սյունիքում այրված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի

Այսօր՝ ժամը 17:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, և հրդեհ է բռնկվել: 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը , դեպքի վայր ժամանած հրշեջ–փրկարները Գորիսի ոստիկանների, քաղաքացիների օգնությամբ փորձել են մարել Nissan մակնիշի 04 AM 014 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: 


Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 



 

Լրահոս

Դիտել ավելին