Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է արքայազն Ջորջի նոր լուսանկարը՝ նրա 5-րդ տարեդարձին ընդառաջ

21 Հուլիս, 2018 20:20
Հրապարակվել է արքայազն Ջորջի նոր լուսանկարը՝ նրա 5-րդ տարեդարձին ընդառաջ

Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կրտսեր անդամներից մեկը՝ արքայազն Ջորջը, որն անցյալ սեպտեմբերին իր առաջին քայլերն է կատարել դպրոցում, վաղը հինգ տարեկան է դառնում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իր հինգերորդ տարեդարձը արքայազնը Քեմբրիջի դքսի և դքսուհու հետ կնշի Կարիբյան ավազանի Մյուսթիկ կղզում: Արքայական ընտանիքը երկուշաբթի մեկնել է Լոնդոնից: Նրանց միացել են դքսուհու ծնողները, քույրը և վերջինիս ամուսինը:

Փոքրիկ արքայազնի ուշագրավ լուսանկարները մշտապես գրավել են բրիտանացիների ուշադրությունը, թե կրտսեր քրոջ՝ արքայադուստր Շառլոտի, թե նորածին եղբոր արքայազն Լուիի հետ:

Ինչպես նշում է աղբյուրը, արքայազն Ջորջի հինգերորդ տարեդարձին ընդառաջ նոր լուսանկար է հրապարակվել:


 

 

Լրահոս

Դիտել ավելին