Հայկական լրատվամիջոցները հուլիսի 21-ին տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսին պատրաստվում է այցելել Հայաստան: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել տեղեկությունը կանցլերի գրասենյակից:
Գերմանիայի կառավարության խոսնակը, սակայն, որևէ մեկնաբանություն չի տվել հնարավոր այցի վերաբերյալ: «Կանցլեր Մերկելի հանդիպումների ու այցերի մասին մենք սկզբունքայնորեն հաղորդում ենք նախորդող ուրբաթ օրը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը:
Այս պահին կանցլերի պաշտոնական կայքում Հայաստան այցելության մասին որևէ տեղեկություն հրապարակված չէ:
Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների՝ Անգելա Մերկելը Հայաստանում կլինի օգոստոսի 24-ին՝ Հարավային Կովկաս այցի շրջանակում: