Կարևոր իրադարձություններ

Հայտնի բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը Հայաստանից

21 Հուլիս, 2018 17:46
Հայտնի բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը Հայաստանից

Հայտնի բլոգեր Nas Daily-ն հերթական մեկ րոպեանոց տեսանյութն է հրապարակել Հայաստանից՝ այս անգամ անդրադառնալով պատերազմին ու դրա երկարաժամկետ վատ հետևանքներին: Այս անգամ տեսանյութը նկարահանվել է Հայաստանի այն տարածքից, որտեղ Ադրբեջանի հետ պատերազմից հետո դեռևս ականապատ հատվածներ են մնացել:

 

«Թեպետ պատերազմից 25 տարի է անցել, բայց մինչ օրս զինվորները շարունակում են ականազերծման աշխատանքները, ականների հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվում»,- նշում է բլոգերը:

Նա ընդգծում է, որ անգամ եթե այս պահին ավարտվի Սիրիայում տարիներ շարունակվող պատերազմը, ավերված դպրոցները, ենթակառուցվածքներ ու չականազերծված դաշտերն իրենց ազդեցությունը կթողնեն դեռ մի քանի սերունդների վրա:

«Քանի դեռ պատերազմից 25 տարի անց ականներ են պայթում, ես համոզված եմ, որ պատերազմը չի ավարտվում, անգամ երբ խաղաղություն է հաստատվում»,- ասում է Nas Daily-ն:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, պատասխանելով օգտատերերի գրառումներին, բլոգերը նշել է, որ Հայաստանը բացարձակապես անվտանգ երկիր է:

Ավելի վաղ հրապարակած տեսանյութերում Nas Daily-ն աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների, շախմատի ու հայ անվաչմշկորդ Լևոնի մասին:

 

Բլոգերն ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր: Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին