Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերը Մանբիչում համատեղ պարեկային ծառայություն կիրականացնեն

21 Հուլիս, 2018 16:10
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերը Մանբիչում համատեղ պարեկային ծառայություն կիրականացնեն

ԱՄՆ զինուժի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը տեղեկացրել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը կսկսեն համատեղ պարեկային ծառայություն իրականացնել Սիրիայի Մանբիչ քաղաքում։

Այդ նպատակով մոտ ժամանակներս թուրք և ամերիկացի զինվորները կիրականանցնեն համատեղ նախապատրաստական աշխատանքներ։

Մինչ այս պահը Մանբիչում միայն Թուրքիայի զինված ուժերն էին իրականացնում պարեկային ծառայություն։

Հայտնի է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության էին հասել ճանապարհային քարտեզի շուրջ, որով նախատեսվում է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին դուրս բերել Մանբիչից։

Այս պահին Սիրիայի քրդական ուժերի դեռ մի մասն դուրս է եկել Մանբիչից: Դրանից Թուրքիան անհանգստացած է: Այդ մասին ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը զգուշացրել էր ԱՄՆ-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին