Կարևոր իրադարձություններ

Պետք է համայնք–համայնք գնաս և լուծես խնդիրները. Ալեն Սիմոնյանն այցելել է Թայրով գյուղ

21 Հուլիս, 2018 15:58
Պետք է համայնք–համայնք գնաս և լուծես խնդիրները. Ալեն Սիմոնյանն այցելել է Թայրով գյուղ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր այցելել էր Թայրով գյուղ, քանի որ ավելի վաղ բնակիչները դիմել էին նրան համայնքին վերաբերող տարբեր հարցերով, որոնցից մեկը ջրատարի վրա կամրջակի բացակայությունն էր, որը արդեն տեղադրված էր: 

Մինչ այդ կամրջակին փոխարինել է քար, որը վտանգավոր է դարձրել ճանապարհը, հատկապես երեխաների համար: Բնակիչների կողմից բարձրացրած մյուս խնդիրները վերաբերել են կոյուղաջրերին, Ճանապարհի ասֆալտապատմանը, լուսավորությանը, աղբարկղերի բացակայությանը, և պատգամավորը միջամտել է, որպեսզի աղբարկղերի հարցը ևս լուծվի: 

Հարցին, թե փաստորեն առանց միջամտելու այս իշխանության ժամանակ ևս խնդիրները չեն լուծվում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ստացվում է, որ այո, քանի որ տեղական իշխանությունները սովոր են աշխատել հին ոճի մեջ և պետք է համայնքն–համայնք գնաս և լուծես խնդիրները»,- ասաց նա և նշեց, որ անելիքները շատ են, սակայն վստահություն հայտնեց, որ ներկայումս տեղական ինքնակառավարման մարմինները լուծումներ կտան:


Ալեն Սիմոնյանի նշեց, որ այս խնդիրների պատճառը վատ կառավարումն է, անփույթ վերաբերմունքն է անուշադրություն և տարօրինակ է, որ 5000 բնակիչ ունեցող համայնքը աղբարկղ չի ունեցել:

Արմավիրի մարզի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ խնդիրները մինչ այս չեն լուծվել, քանի որ տարիներ շարունակ համայնքի բնակիչների կողմից իշխանությունների նկատմամբ հույս չի եղել և քաղաքացիները պահանջատեր չեն եղել կողմից անգամ փորձ չի եղել դիմելու իրենց տեղական իշխանություններին:

«Միևնույն ժամանակ իրենց ղեկավարները հանձն չեն առել այդ խնդիրները լուծելու»,- ասաց նա և նշեց, որ իշխանափոխությունից հետո մեծ հույս է արթնացել մարդկանց մոտ և մարդիկ սկսել են բարձրաձայնել խնդիրները:

«Աղբարկղների հարցը հեշտ լուծվող հարց էր, բայց դրանից ավելի հեշտ լուծվող հարցեր են եղել, որոնք չեն լուծվել: Համայնքի ղեկավարությունը ինքը պետք է նախաձեռնի լուծելու այդ հարցերը»,- ասաց նա և նշեց, որ համայնքն ունի ասֆալտապատման խնդիր, սակայն դրա համար բյուջե չկա պլանավորված:

Նա նաև հայտնեց, որ առաջիկայում համայնքի բոլոր փողոցները լուսավորելուն են վարկային ծրագրով:


 

Լրահոս

Դիտել ավելին