Կարևոր իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել

21 Հուլիս, 2018 15:48
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել

 ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կազմում գտնվող Օրդուբադ քաղաքից և մոտակա գյուղերից, որոնք արված են հայկական դիրքերից:

 Ֆեյսբուքյան իր էջում ՊՆ խոսնակը լուսանկարներին կցել է հետեւյալ նկարագրությունը. «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»:

Օրդուբադը քաղաք է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: 

 

Լրահոս

Դիտել ավելին