Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանը (տեսանյութ)

21 Հուլիս, 2018 14:09
Ձերբակալվել է «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանը (տեսանյութ)

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։  

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։ 
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։  Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին