Կարևոր իրադարձություններ

7.6 մլն դրամի յուրացումը մասամբ հատուցվել է

21 Հուլիս, 2018 13:35
7.6 մլն դրամի յուրացումը մասամբ հատուցվել է

 Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից2018 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ՔԿ ԵՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ուղարկվել քաղաքացու կողմից Շենգավիթ վարչական շրջանի դատախազին հասցեագրված դիմումը՝ Երևան քաղաքի թիվ 46 դպրոցի նախկին տնօրեն ԱՀ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուանօրինականություններ և յուրացումներ կատարելու վերաբերյալԱյս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված ծավալուն քննչական և դատավարական այլ գործողություններիօպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասինոր Երևանի թիվ 46 միջնակարգայնուհետև ավագ դպրոցի նախկին տնօրենը 2010թհունվարից մինչև 2017թփետրվարն ընկած ժամանակահատվածում ձևականորեն որպես հիշյալ կազմակերպության աշխատողներ՝ ֆիզպատրաստականության ուսուցիչգիշերային պահակհնոցապան,  ձևակերպել է իր 3 որդիներինԵվ աշխատողների աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում ֆիքսելովթե իբր նրանք հաճախել են դպրոց և կատարել աշխատանքային պարտականությունները՝ ավելի քան 7 տարի   որպես ամենամսյա աշխատավարձ նրանց անունով փոխանցված խոշոր չափերի՝ ընդհանուրը 7.651.346 ՀՀ դրամ գումարը կանխիկացրել ու յուրացրել է:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար հուլիսի 21-ին Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետովՆրա կողմից հատուցվել է պետության պատճառված վնասից 4.200.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցելու նաև մնացած մասըՀաշվի առնելով այս հանգամանքը՝ դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:  

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

Լրահոս

Դիտել ավելին