Կարևոր իրադարձություններ

Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը. պաշտպան

21 Հուլիս, 2018 10:40
Հեղինակ՝ Արայիկ Պապիկյան
Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը. պաշտպան

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Պաշտպանը հրապարակել է նաեւ Արթուր Մովսիսյանի նամակը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

«Շնորհակալ եմ բոլոր ինձ աջակցողներին և սատարողներին, համոզված եմ, որ իմ բարձրացրած խնդիրը դարձավ քննարկման առարկա։ Տեղեկացված եմ այսօրվա նախազգուշական ակցիայի մասին և իմ այս օրերի հացադուլը հաշվի առնելով, գտնում եմ, որ քայլ անելու հերթը վճռաբեկ դատարանինն է։

Իմ առողջական վիճակը այս պահին թույլ չի տա շարունակել հացադուլը, քանի որ 1-2 օր հետո վճռաբեկի որոշումը չէր կարող վերաբերվել կենդանի Արթուր Մովսիսյանին։ Ես դեռ շատ անելիք ունեմ իմ հայրենիքի և ընտանիքի համար, ուստի հաշվի առնելով վերը նշված իրողությունները՝ ես դադարեցնում եմ հացադուլը հուլիսի 20-ին ժամը 18.00-ին, բայց չեմ դադարեցնում իմ պայքարը»,- գրել է նամակում Մովսիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին