Կարևոր իրադարձություններ

Իջեւան-Երեւան ճանապարհին մեքենան բախվել է պատին. երկու ուղեւորները տեղում մահացել են

21 Հուլիս, 2018 09:45
Իջեւան-Երեւան ճանապարհին մեքենան բախվել է պատին. երկու ուղեւորները տեղում մահացել են

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 06:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Երեւան հատվածի մոտ 87-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին: Բախման հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորները՝ Գ. Բ.-ն եւ Վ. Հ.-ն տեղում մահացել են:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ա.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ ավտոմեքենայից դուրս բերել Գ. Բ.-ի ու Վ. Հ.-ի դիերը:

 

Լրահոս

Դիտել ավելին