Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորում 105 հա խոտածածկույթ է այրվել. հրդեհաշիջմանը մասնակցել են տասնյակ հրշեջ-փրկարարներ, բնակիչներ ու զինծառայողներ

21 Հուլիս, 2018 09:21
Վայոց Ձորում 105 հա խոտածածկույթ է այրվել. հրդեհաշիջմանը մասնակցել են տասնյակ հրշեջ-փրկարարներ, բնակիչներ ու զինծառայողներ

Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել է. սահմանվել է հերթապահություն։ Այրվել է 105 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ, 60 զինծառայող և Վայքի քաղաքապետարանի ջրատարը: 

Ժամը 05։54-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, նկատվել է հրդեհի 3 օջախ։

Ժամը 07։00-ին մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին