Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Քաղավիացիայի նախագահը խնդիրներ ունի հայոց լեզվի հետ. «Հրապարակ»

21 Հուլիս, 2018 08:33
Քաղավիացիայի նախագահը խնդիրներ ունի հայոց լեզվի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ 30-ամյա Տաթեւիկ Ռեւազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով:

Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու մակարդակը բավարար է, եւ այժմ աշխատում է իր լեզվի իմացության մակարդակի բարելավման վրա:

Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Տաթեւիկ Ռեւազյանը հատուկ մարդ է պահում, ով ամբողջ օրը տեքստերը կարդում է իր համար, որ լսելով հասկանա, չի համապատասխանում իրականությանը:

Ուղղակի պետք է հաշվի առնել այն փաստը, որ նա 5 տարեկանից ապրել է Դանիայում, ուսումն ստացել է անգլերեն եւ դանիերեն լեզուներով: Նշենք նաեւ, որ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հայերեն լեզվով»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին