Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    553
    561

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Ինչպես հայտնում է EurAsia Daily-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը, Ֆրանսիան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների շահերի: «Նախագահները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման համար», - նշվում է ֆրանսիական վարչակազմի հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի աշխատել բանակցությունների հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ, որը միակ տարբերակն է հակամարտությանը երկարաժամկետ հիմունքներով լուծում տալու համար՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: «Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ հետևելու է իրավիճակին, և Ֆրանսիան ռուս և ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման գործընթացքում առաջընթացի հասնելու համար», - ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեում:

20 Հուլիս, 2018 23:11

Անգալիական «Լեսթերի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» դարպասապահ Դենի Ուորդի:

Կողմերը 4 տարվա պայմանագիր են կնքել: Ոչ պաշտոնական տվյալներով տրանսֆերն արժեցել է 10 մլն եվրո:

Հիշեցնենք, որ երեկ «Լիվերպուլը» պաշտոնապես ներկայացրել է նոր դարպասապահի` Ալիսոնին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին