Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Ալիևի հետ հանդիպմանը Մակրոնը խոստացել է ամեն ինչ անել ԼՂ հիմնախնդրի՝ բանակցային եղանակով կարգավորման համար

20 Հուլիս, 2018 22:59
Ալիևի հետ հանդիպմանը Մակրոնը խոստացել է ամեն ինչ անել ԼՂ հիմնախնդրի՝ բանակցային եղանակով կարգավորման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:

Ինչպես հայտնում է EurAsia Daily-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը, Ֆրանսիան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների շահերի:

«Նախագահները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման համար», - նշվում է ֆրանսիական վարչակազմի հաղորդագրության մեջ: 

Ինչպես նշվում է, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի աշխատել բանակցությունների հիման վրա լուծում գտնելու ուղղությամբ, որը միակ տարբերակն է հակամարտությանը երկարաժամկետ հիմունքներով լուծում տալու համար՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: 

«Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ հետևելու է իրավիճակին, և Ֆրանսիան ռուս և ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման գործընթացքում առաջընթացի հասնելու համար», - ասվում է Ելիսեյան պալատի կոմյունիկեում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին