Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Եգիպտացի գիտնականները 3 մումիա են հայտնաբերել գրանիտե սարկոֆագում

20 Հուլիս, 2018 22:50
Եգիպտացի գիտնականները 3 մումիա են հայտնաբերել գրանիտե սարկոֆագում

Եգիպտացի գիտնականները Ալեքսանդրիայում հայտնաբերված սարկոֆագում 3 վնասված մումիա են գտել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, Եգիպտոսի հնագույն հուշարձաների հարցերով վարչության ղեկավար Մուստաֆա ալ-Վազիրիի խոսքով՝ հայտնաբերված մումիաները որևէ թագավորական ընտանիքի չեն պատկանում, քանի որ սարկոֆագի վրա բացակայում է համապատասխան գրությունը:

Ալ-Վազիրին նշել է, որ մումիաները խիստ վնասված են եղել ջրի պատճառով, որը սարկոֆագից ներս է լցվել դրա վրա առաջացած ճեղքից: Գիտնականներն այժմ պետք է փորձեն պարզել, թե ով է թաղված եղել այնտեղ:

Սարկոֆագների բացման ժամանակ ոստիկանությունը և զինվորականները շրջափակել էին դրա հայտնաբերման վայրը, բացի այդ, հարակից տների բնակիչներին տարհանել էին:
 
Սև գրանիտից պատրաստված հսկայական սարկոֆագը 25-30 տոննա է կշռում: Այն հայտաբերվել է հուլիսի սկզբին շենքերից մեկում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին