Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,04
    7,34

Կարևոր իրադարձություններ

Իռլանդիայում անօդաչու թռչող սարքի օգնությամբ հնագույն կառույցի հետքեր են հայտնաբերվել, որոնց մասին նախկինում տեղյակ չէին:

20 Հուլիս, 2018 22:43
Իռլանդիայում անօդաչու թռչող սարքի օգնությամբ հնագույն կառույցի հետքեր են հայտնաբերվել, որոնց մասին նախկինում տեղյակ չէին:

 

 

Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի գերագույն դատարանը պաշտոնապես դադարեցրել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին արտահանձնելու ընթացակարգը:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, այս որոշումը հետևել է Իսպանիայում կայացված դատավճռին, որով հետ է կանչվել նրան ձերբակալելու միջազգային հրահանգը: Այդ որոշման շնորհիվ Պուչդեմոնն այժմ կարող է ազատ բնակվել Գերմանիայի տարածում, ուր մեկնել էր Բելգիայից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան հայտնել էր, որ չեղարկում է միջազգային հետախուզումը Պուչդեմոնի և մի շարք այլ կատալոնացի գործիչների նկատմամբ, որոնց մեղադրում են ապստամբության կազմակերպման համար:

Մինչդեռ Իսպանիայի տարածքում Պուչդեմոնի ձերբակալության հրահանգը ուժի մեջ է մնում: Հայրենիք ոտք դնելուն պես նրան կձերբակալեն:

 
Պուչդեմոնին մեղադրում են նաև պետական միջոցները վատնելու մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին