Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,08
    7,38

Կարևոր իրադարձություններ

Իռլանդիայում անօդաչու սարքի օգնությամբ նոր «Սթոունհենջ» են հայտնաբերել

20 Հուլիս, 2018 22:35
Իռլանդիայում անօդաչու սարքի օգնությամբ նոր «Սթոունհենջ» են հայտնաբերել

Իռլանդիայում անօդաչու թռչող սարքի օգնությամբ հնագույն կառույցի հետքեր են հայտնաբերվել, որոնց մասին նախկինում տեղյակ չէին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով գիտական ամսագիրը, հայտնաբերված կառույցը նման է հնագույն Սթոունհենջին, իսկ կառույցի տարիքը կազմում է շուրջ հինգ հազար տարի:

Ուժեղ երաշտի պատճառով գյուղատնտեսական դաշտում տեսանելի են դարձել 150 մետր տրամագծով շրջանի ուրվագծերը: 

Մասնագետների կարծիքով՝ տվյալ կառույցը կարող է մի քանի հազար մարդ տեղավորել և նախատեսված է եղել ծիսակարգեր իրականացնելու համար:  Հայտնաբերված հետքերը հանդիսանում են Բրու նա Բոյն հնագիտական համալիրի մի մասը, որը տեղակայված է Բոյն գետի հովտում՝ Դուբլինից 40 կմ հեռավորությամբ:  

Ինչպես նշվում է, գիտնականները չեն նախատեսում պեղումներ իրականացնել տեղանքում, քանի որ այն գտնվում է մասնավոր կալվաքում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին