Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Ռուսաստանը և Իսրայելը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարավում իրավիճակի վերաբերյալ

20 Հուլիս, 2018 21:37
Ռուսաստանը և Իսրայելը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հարավում իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանը և Իսրայելը փոխըմբռնման և կոնկրետ պայմանավորվածությունների են հասել այն մասին, թե ինչպես պահպանել խաղաղությունը և կայունությունը Սիրիայի հարավում Իսրայելի հետ սահմանամերձ տարածքներում: 

Այդ մասին հայտարարել է Թել Ավիվում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ինչ վերաբերում է Իսրայելին: Վերջերս այնտեղ է եղել միջգերատեսչական պատվիրակությունը Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ սիրիական կարգավորման հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի գլխավորությամբ: Անկեղծ ասել ենք այն հարցի վերաբերյալ՝ Իսրայելի տարածքին հարող Սիրիայի տարածքներում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունության հետ կապված խնդիրների մասին»,- ասել է նա:

Վիկտորովի խոսքերով՝ Իսրայելի ղեկավարության հետ ձեռք է բերվել փոխըմբռնում, թե ինչ տեսք է դա ստանալու այդ շրջանից զինված ահաբեկչական խմբավորումներին հեռացնելուց հետո:

«Կան կոնկրետ պայմանավորվածություններ, թե դա ինչ տեսք է ունենալու ապագայում: Իմ կարծիքով՝ բանակցությունների հետ կապված երկու կողմն էլ բավարարված է եղել»,- հավելել է դիվանագետը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին