Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    551,5
    559,5

  • RUB

    7,3
    7,55

Կարևոր իրադարձություններ

Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ. հրդեհաշիջման աշխատանքները Մուշավանում շարունակվում են

20 Հուլիս, 2018 20:46
Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ. հրդեհաշիջման աշխատանքները Մուշավանում շարունակվում են

Հուլիսի 20-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:

Ինչպես տեղեկցնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին