Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

Իսրայելը Գազայի հատվածից զինծառայողների ուղղությամբ բացված կրակին ի պատասխան ավիացիան է գործի դրել

20 Հուլիս, 2018 21:16
Իսրայելը Գազայի հատվածից զինծառայողների ուղղությամբ բացված կրակին ի պատասխան ավիացիան է գործի դրել

Իսրայելցի զինվորականները տանկեր և օդուժ են կիրառել Գազայի հատվածի կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ իրականացնելու համար:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իսրայելական բանակի մամլո ծառայությանը, Իսրայելն ավիացիան գործադրել է պաղեստինական կողմից հնչած կրակահերթին ի պատասխան: Զոհերի մասին տեղեկություններ կողմերից դեռևս չեն ստացվել:

«Ի պատասխան Գազայի հատվածի հարավային մասում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զինծառայողների ուղղությամբ բացված կրակահերթի՝ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է մի շարք ահաբեկչական թիրախներ, որին ներգրավել է նաև ավիացիան և տանկերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին