Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,08
    7,38

Կարևոր իրադարձություններ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 2018թ. հունիսի 4-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:45-ի սահմաններում, Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից փորձել են հագուստներ գողանալ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել են փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են հագուստի խանութի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում հագուստը, դնում պայուսակի մեջ, ապա, տեսնելով խանութի աշխատակցուհուն, դիմում փախուստի: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ ՔԿ-ից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

20 Հուլիս, 2018 20:45

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող «Անդրանիկ» սկաուտական ճամբարի 70 հայորդիների, որոնք Հայաստան են ժամանել Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Վրաստանից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ ճամբարի ղեկավար Ռայմոնդ Հարությունյանն անդրադարձավ ճամբարի հայրենանվեր գործունեությանն ու առաքելությանը, ներկայացրեց ճամբարը Հայաստանում կազմակերպելու նպատակը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով ճամբարի մասնակիցներին, այս առիթով իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ-ին նման ազգօգուտ նախաձեռնություն կյանքի կոչելու համար:

Վեհափառ Հայրապետը կարևորեց սկաուտական ճամբարային հավաքի անցկացումը Հայաստանում, որով տարբեր երկրներից ժամանած պատանի հայորդիներին լավագույն հնարավորությունն է ընձեռնվում միմյանց ճանաչելու և հայրենիքի սրբություններին հաղորդակցվելու: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այս մեկտեղումը հայրենիքում առավել կզորացնի նրանց հոգիներում հայրենասիրության զգացումը և նախանձախնդրության ոգին, ինչպես նաև կամրապնդի հզոր ու լուսավոր Հայաստան կերտելու նրանց գիտակցությունը:

Նորին Սրբությունը հորդորեց պատանի սկաուտներին խանդավառված ու ոգեշնչված բիբլիական Արարատով և հայրենյաց սրբություներով իրենց վերադարձին նորանոր գիտելիքներ ամբարել և դրանք ի սպաս դնել համայնքային կյանքի զորացմանն ու հայրենաշինության սրբազան գործին:

Գարեգին Երկրորդ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց սկաուտների ծնողներին ու մանկավարժներին՝ հայրենասիրական ոգու և հայեցի դաստիարակության գործում ունեցած անուրանալի դերակատարության համար:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև սկաուտների հարցերին, որոնք վերաբերում էին Աստվածաշնչին, Հայոց Եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը:

Հանդիպման ընթացքում «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցները ուրախություն պարգևեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կատարելով «Էրեբունի-Երևան» և «Գետաշեն» երգերը: 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին