Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,08
    7,38

Կարևոր իրադարձություններ

Որոնվում է երևանյան հագուստի խանութում գողության փորձ կատարած և փախուստի դիմած անձը (տեսանյութ)

20 Հուլիս, 2018 20:38
Որոնվում է երևանյան հագուստի խանութում գողության փորձ կատարած և փախուստի դիմած անձը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2018թ. հունիսի 4-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:45-ի սահմաններում, Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից փորձել են հագուստներ գողանալ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում

Նախաքննության ընթացքում ստացվել են հագուստի խանութի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում հագուստը, դնում պայուսակի մեջ, ապա, տեսնելով խանութի աշխատակցուհուն, դիմում փախուստի:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

ՔԿ-ից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին