Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ձերբակալված չեչեն կինը բազմիցս փորձել է փախչել ԴԱԻՇ-ից

20 Հուլիս, 2018 20:30
Թուրքիայում ձերբակալված չեչեն կինը բազմիցս փորձել է փախչել ԴԱԻՇ-ից

Թուրքիայում ձերբակալված չեչեն պաշտոնյայի դուստրը, որին կասկածում են ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ, բազմիցս փորձել է փախչել Սիրիայից։ Այս մասին հայտնել է Չեչնիայի ղեկավարին կից մարդու իրավունքների խորհրդի ներկայացուցիչ Խեդա Սարատովան։

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը Սեդա Դուդուրկաևային խաբեությամբ է հավաքագրել և տարել խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածք։ «Աղջկա մայրը բազմիցս դիմել է մեզ դստերը հայրենիք վերադառնալ օգնելու խնդրանքով»,-ասել է Սարատովան։

Ամուսնու մահից հետո Սեդային՝ երկու փոքրիկ երեխաների հետ բռնի պահել է նրա եղբայրը։ «Աղջիկը բազմիցս փորձել է փախչել, բայց նրան հետ են վերադարձրել»,-ընդգծել է Սարատովան։

Картинки по запросу ИГ

 

Լրահոս

Դիտել ավելին