Կարևոր իրադարձություններ

Իտալիայում հայտնաբերվել են Ռուբենսի և Ռենուարի գողացված կտավները

20 Հուլիս, 2018 20:23
Իտալիայում հայտնաբերվել են Ռուբենսի և Ռենուարի գողացված կտավները

Իտալացի ոստիկանները վերադարձրել են անցյալ տարվա ապրիլին գողացված կտավները: Խոսքը Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սուրբ ընտանիքը և Սուրբ Աննան» և Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Աղջիկները մարգագետնում» կտավների մասին է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին, հունիսի կեսերին իրավապահները հինգ կասկածյալի էին ձերբակալել երկու կտավի կողոպուտի գործով: Կողոպտիչները կապի էին դուրս եկել արվեստի գործերի երկու վաճառականի հետ՝ իրենց ներկայացնելով որպես իսրայելցի գործարար և ռաբբի, սակայն ավելի ուշ անհետացել էին:

Հետաքննությունը պարզել է, որ հանցագործները մտադիր էին կրկին վաճառքի հանել կտավները, սակայն չեն հասցրել: Կարաբիներները նշել են, որ կտավների իսկությունը դեռևս պետք է պարզվի:

Ավազակախմբի անդամներից երեքը, որոնց թվում իտալացիներից բացի Խորվաթիայի քաղաքացի կա, կալանքի տակ են առնվել:

Եվ երկուսին՝ հոր և որդու, տնային կալանքի տակ են առել: Հետաքննության տվյալներով՝ նրանք հանցագործներին օգնել են կապի և հեռախոսների հարցում:

Պիտեր Պաուլ Ռուբենսի «Սուրբ ընտանիքը և Սուրբ Աննան»

 

 

Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Աղջիկները մարգագետնում»

 

Լրահոս

Դիտել ավելին