Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԱԾ տնօրենը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը

20 Հուլիս, 2018 20:10
ՀՀ ԱԱԾ տնօրենը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը

Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջուն Յամադային: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն իր ցավակցությունն է հայտնել դեսպան Յամադային՝ վերջերս Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների զոհերի կապակցությամբ: 

Հանդիպման ընթացքում տնօրենը պատրաստակամություն է հայտնել տեղեկատվության և փորձի փոխանակման հարցի շուրջ համագործակցել Ճապոնիայի հատուկ ծառայությունների հետ:

Արծարծվել են նաև հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը: ԱԱԾ տնօրենը հույս է հայտնել, որ հանդիպումն ամուր հիմք կհանդիսանա Հայաստանի և Ճապոնիայի հատուկ ծառայությունների միջև համագործակցության և փոխգործակցության համար՝ ի նպաստ երկու պետությունների շահերի:


Դեսպան Յամադան ընդգծել է, որ մեր երկիրը ահաբեկչական սպառնալիքների և հանցավորության այլ դրսևորումների տեսանկյունից համարում է անվտանգ, ինչը նրա գնահատմամբ, ՀՀ ԱԱԾ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքն է: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը նաև նշել է, որ  ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին:

Դեսպան Յամադան նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ ԱԱԾ և Ճապոնիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին