Կարևոր իրադարձություններ

Քարդաշյանների ընտանիքի նախկին ոճաբանը նոր անսպասելի հաճախորդ ունի

20 Հուլիս, 2018 20:03
Քարդաշյանների ընտանիքի նախկին ոճաբանը նոր անսպասելի հաճախորդ ունի

Այս տարվա գարնանը Քարդաշյան քույրերն անսպասելիորեն ավարտեցին ոճաբան Մոնիկա Ռոուզի հետ համագործակցությունը, որի հետ աշխատում էին 2007-ից ի վեր։ Նրանց բաժանումը կասկածելի հանգամանքներում է տեղի ունեցել, իսկ վերջերս Մոնիկայի հաճախորդների շարքը նոր աստղով է համալրվել, գրում է Page Six-ը։

Ոճաբանի ծառայություններից է սկսել օգտվել նաև 19-ամյա մոդել Սոֆյա Ռիչին՝ Սքոթ Դիսիքի նոր ընկերուհին (Քորթնի Քարդաշյանի երեխաների հայրը և նախկին քաղաքացիական ամուսինը)։ Այն դեպքում, երբ ամուսինների հարաբերությունները դեռ մինչև վերջ պարզաբանված չեն, այսպիսի հաճախորդների ներգրավումը Մոնիկա Ռոուզի կողմից ևս մեկ ձեռնոց է՝ նախկին գործատուներին նետված։

 

Լրահոս

Դիտել ավելին