Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ ներկայացուցիչների հետ

20 Հուլիս, 2018 19:39
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ ներկայացուցիչների հետ

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների հետ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել է հանրապետության արտաքին քաղաքականությանը, Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արտգործնախարարության ղեկավարությանը քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանը շնորհավորել է արտգործնախարարության ողջ անձնակազմին գերատեսչության հիմադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ և ամենայն բարիք: 

 

Լրահոս

Դիտել ավելին