Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով

20 Հուլիս, 2018 17:50
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է 10 միլիոն դրամով տուգանել «Ա և Գ» ընկերությանը` կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար։ Այս մասին հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Վարույթը հարուցվել է «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») օղի արտադրող ուկրաինական «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։ Դիմումատուն հայտնել է, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ:

Հանձնաժողովը պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է «NEMIROFF» ապրանքային նշանով՝ «Український мед» անվանումով օղիներ:

Հանձնաժողովը հայտնում է նաև, որ «Ա և Գ» ընկերությունը նախկինում ևս այլ օղիների կեղծման փաստերով հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: 2016 թ-ին երկու անուն օղիների վերաբերյալ անբարեխիղճ մրցակցության համար նույն ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով` 5 մլն դրամ` յուրաքանչյուր տեսակի դիմաց:

Նշենք, որ «Ա և Գ» ընկերությունը կապվում է «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին