Կարևոր իրադարձություններ

Փանիկի գյուղապետը գույքահարկի պահանջ ունի Ռուսաստանի Դաշնությունից

20 Հուլիս, 2018 17:15
Փանիկի գյուղապետը  գույքահարկի պահանջ ունի Ռուսաստանի Դաշնությունից

Ռուսական 102-րդ ռազմաբազայի գերծանր տեխնիկան, որն ամեն օր անցնում է Փանիկով,  քարուքանդ է արել գյուղի ճանապարհները։ Այս մասին ահազանգում է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը: Ռազմաբազայի ծանր տեխնիկան Փանիկով տեղաշարժվում է դեպի Ալագյազի ուսումնառազմական բազա, որտեղ անցկացվում են ուսումնավարժանքներ։ 
 Ինչպես գրում է Առավոտը`  գյուղապետը պաշտոնական գրություններ է հղել թե՛ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, և թե՛ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին։ 

«Գրել եմ, որ մեր ասֆալտապատման շերտը չի կարող դիմանալ գերծանր 100 տոննանոց տեխնիկա տեղափոխելիս։  Իմ պահանջն է՝ եթե այդ տեխնիկան տեղափոխում են, ճանապարհը վերցնեն  միջպետական ճանապարհների ցանկում, որովհետև համայնքի բյուջեն այդ հնարավորությունը չունի վերանորոգելու։ Դեսպանը պատասխանել է, որ միջպետական պայմանագիր կա և ձեր երկիրն է պատասխանատու դրա համար»,-ասում է գյուղապետը: 

Մանրամասները այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին