Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին

20 Հուլիս, 2018 17:08
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

 Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսուա Ռոշբլուանի ավանդն Արցախ-Ֆրանսիա եւ հայ-ֆրանսիական կապերի զարգացման ու ընդլայնման գործում՝ նշելով, որ նա մեծ հարգանք է վայելում Արցախում:
 

Լրահոս

Դիտել ավելին