Կարևոր իրադարձություններ

20 միլիարդ դրամ գեներացվել է և այն կմտնի պետական բյուջե. Վարչապետը զարմացած է Հայաստանում կոռուպցիայի ծավալներից

20 Հուլիս, 2018 16:37
20 միլիարդ դրամ գեներացվել է և այն կմտնի պետական բյուջե. Վարչապետը զարմացած է Հայաստանում կոռուպցիայի ծավալներից

Ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է հասնում, դա ուղակի աներևակայելի, և իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է այդ կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների ֆոնին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատկերացրեք մի երկիր որտեղ վարչապետը ամեն օր շոկի է ենթարկվում, քանի որ իր առաջ դնում են տեղեկություններ, որոնց նա հրաժարվում է հավատալ»,-ասաց նա:

 Այն հարցին, թե ժամանակավոր կառավարությանը կհաջողվի արդյոք հասնել նրան, որ քաղաքացին զգա տնտեսական օգուտներն իր առօրյա կյանքում, քանի որ նախկին իշխանության օրոք գրանցված տնտեսական աճը բնակչության կենսամակարդակի վրա չի ազդում, ինչի մասին Փաշինյանը ևս խոսել է, վարչապետն ասաց, որ իրենց նպատակը ներառող տնտեսական համակարգ ձևավորելն է:

«Իմ ասածն արդեն քաղաքացիները պետք է զգան, որ տեղի է ունեցել տնտեսական իրավիճակի, պայմանների էական փոփոխություն: Մենք պետական եկամուտների աճ ենք ապահովում»,- ասաց նա և օրինակ բերեց, որ 2018 թվականի պետբյուջեով սուբվենցիաների համար գումար նախատեսված չի եղել, իսկ այսօր արդեն 10 միլիարդ են պատրաստվում տրամադրել համայնքներին, որպեսզի դրանք ծախսեն իրենց կարիքների վրա։ Սակայն վարչապետը նշեց, որ դրանց մի մասը պետք է համայնքը տրամադրի, համագործակցության մթնոլորտ ստեղծվի:


«Մենք կոռուպցիայի դեմ պայքարում 20 միլիարդ դրամ գեներացրել ենք, այդ գումարները մտնելու են բյուջե և ծախսվելու է պետական կարիքների համար: Պարտադիր չէ, որ դա մարդիկ զգան հինգ հազար դրամ ավելացնելով: Մենք այսօր արդեն 207 հազար քաղաքացու աշխատավարձը 5000 դրամով ավելացրել ենք, եթե նրանք այդ փոփոխությունը չեն զգում, նշանակում է, որ խնդիրը 5 կամ 10 հազար դրամով աշխատավարձը բարձրացնելով չէ, այլ տևական և կայուն զարգացում ապահովելը և մենք այդ ճանապարհով ենք գնում: Ո՞նց ենք մենք պատրաստվում ապահովել տնտեսական զարգացումը, այնպես ինչպես արեցինք հեղափոխությունը»,-ասաց նա և նշեց, որ չեն ասել, թե գնում են հեղափոխություն անելու, այլ որոշում կայացնելու հնարավորություն են ստեղծելու:

 

Լրահոս

Դիտել ավելին