Կարևոր իրադարձություններ

Բրիտանացիները համեմատել են Պուտինի և Թրամփի ինքնաթիռները

20 Հուլիս, 2018 16:00
Բրիտանացիները համեմատել են Պուտինի և Թրամփի ինքնաթիռները

Բրիտանական Daily Mail պարբերականը համեմատել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ինքնաթիռները, որոնցով նրանք Հելսինկի էին ժամանել, որտեղ հուլիսի 16-ին տեղի ունեցավ երկկողմանի հանդիպումը:

Լրագրողները պարզել են, որ Պուտինի (Իլ-96) ինքնաթիռը 500 միլիոն դոլարով ավելի էժան է Թրամփի ինքնաթիռից (արդիականացված Boeing 747-200B ), որը միլիարդ դոլար արժե: Նաև տարբերվում է ինքնաթիռների առավելագույն արագությունը. 900 կմ ժամ Պուտինի ինքնաթիռի դեպքում և 1000 կմ ժամ՝ Թրամփի ինքնաթիռի դեպքում:

Ներսից՝ ԱՄՆ նախագահի ինքնաթիռն ավելի համեստ է. դրանում գրասենյակ կա,կոնֆերանս-դահլիճ, ճաշասենյակ, խոհանոց, սակայն չկա սպորտային դահլիճ և լյուքս լողասենյակ, ինչպես նաև King-size չափսի մահճակալ, որոնք կան Ռուսաստանի նախագահի ինքնաթիռում;

 

Լրահոս

Դիտել ավելին