Կարևոր իրադարձություններ

Սատկել է Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը

20 Հուլիս, 2018 15:32
Սատկել է Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը

Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, սատկել է, այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան: Նրա տոհմային համարն էր 4652-ը:

Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25:

Կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած:

Կենդանին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության:

 

Լրահոս

Դիտել ավելին