Կարևոր իրադարձություններ

«Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարությունը` Ամուլսարի հանքի վերաբերյալ

20 Հուլիս, 2018 15:25
«Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարությունը`  Ամուլսարի հանքի վերաբերյալ

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել  հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ օրս չի կարողանում վերահսկել նաև փոշու նստվածքների կուտակումը, օդի որակի պասիվ մոնիտորինգը և այլն:

Նախորդ երկու նամակներում մասնավորապես նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անձնակազմը և առհասարակ ընկերությունն այս պահին չի կարող պատասխանատվություն կրել Ամուլսարի տարածքի համար, քանի դեռ ճանապարհները փակ են, և ընկերությունը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները: Բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունից, ինչը անընդունելի է՝ մասնավորապես հորդառատ անձրևները կարող են  հանգեցնել բնապահպանական չափանիշների շեղումերի։ Ընկերությունը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ամուլսարի տարածք իր աշխատակիցների անարգել մուտքը ապահովելու ուղղությամբ, այլապես կարող են լինել բնապահպանական հետևանքներ: 


 

Լրահոս

Դիտել ավելին