Կարևոր իրադարձություններ

Մոնտենեգրոն արձագանքել է Երրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատճառ դառնալու մասին Թրամփի խոսքերին

20 Հուլիս, 2018 15:40
Մոնտենեգրոն արձագանքել է Երրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատճառ դառնալու մասին Թրամփի խոսքերին

Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) արձագանքել է Երրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատճառ դառնալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին։ Մասնավորապես, Մոնտենեգրոյի կառավարության պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ այդ երկիրը միշտ խաղաղապահ քաղաքականություն է վարել:

«Մոնտենեգրոն միակ պետությունն է եղել, որտեղ պատերազմ չի եղել նախկին Հարավսլավիայի փլուզման ժամանակ»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոնտենեգրո փոքրիկ հանրապետությունը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառ դառնալ: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ Մոնտենեգրոյի ժողովուրդը շատ ագրեսիվ է:

«Մոնտենեգրոն փոքր երկիր է, որտեղ շատ ագրեսիվ մարդիկ են ապրում: Եթե նրանք ագրեսիա ցուցաբերեն, մենք կներքաշվենք պատերազմի մեջ»,- ասել է Թրամփը հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է միջամտի ՆԱՏՕ-ի մյուս անդամների մասնակցությամբ հակամարտությունների մեջ:

Մոնտենեգրոյի իշխանությունները նաև ընդգծել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո այդ երկրի զինվորները ներդրում են ունենում ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության մեջ: Մասնավորապես, Պոդգորիցայում հիշեցրել են, որ Մոնտենեգրոյի զորախումբն ամերիկացիների հետ հավասար մասնակցում է Աֆղանստանում գործողություններին:

Մոնտենեգրոյում նաև ընդգծել են, որ մեր օրերում կարևոր չէ՝ մեծ է երկիրը, թե փոքր: «Կարևոր է, թե ինչքան է երկիրը գնահատում ազատությունը և ժողովրդավարությունը»,- ասված է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին