Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ. Արարատ Միրզոյան

20 Հուլիս, 2018 15:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ.  Արարատ Միրզոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ:

«Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Միրզոյանն ասել է, որ զգալի տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունից եւ հեղափոխությունից հետո չեն ակնկալվում:

«Ակնկալվում են որոշակի սրբագրումներ Արեւմուտքի, ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ բազմաթիվ այլ գործընկերների հետ: Մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները, որովհետեւ կարծում ենք՝ կա հսկայական պոտենցիալ, որը, ցավոք սրտի, իրացված չէ, եւ ժամանակը նոր պահանջներ է դնում, մասնավորապես, Սիլիկոնային հովտի հետ կապված»,- ընդգծել է առաջին փոխվարչապետը:

Միրզոյանի խոսքով`այս ամենը ոչ մի կերպ պետք չէ դիտարկել որպես Հայաստանի այլ գործընկերների եւ դաշնակիցների հետ ունեցած հարաբերությունների հաշվին արվող խորացում։

 

Լրահոս

Դիտել ավելին