Կարևոր իրադարձություններ

Մեր շահն այն է, որ դուք ստեղծեք աշխատատեղեր և ստեղծեք հարկեր. Վարչապետն անդրադարձավ ներդրումներին

20 Հուլիս, 2018 14:57
Մեր շահն այն է, որ դուք ստեղծեք աշխատատեղեր և ստեղծեք հարկեր. Վարչապետն անդրադարձավ ներդրումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ներդրումներին, ասաց, որ տեղյակ է՝ կա «փայ մտնելու», «նալոգ դնելու» տարածված  մտահոգություններ: «Մենք երկու խնդիր ենք դնում: Ուզում ենք, որ դուք, կոպիտ ասած, փող աշխատեք, բայց մեր շահն այն է, որ դուք ստեղծեք աշխատատեղեր և ստեղծեք հարկեր, ուրիշ պարտավորություն չունեք»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ  ինչպես ՀՀ քաղաքացիներին ոգևորեցին, և նրանք հավատացին, որ իրենց դիրքորոշումն է վճռական գործոնը քաղաքական փոփոխության համար, այնպես էլ ցանկանում են բիզնեսմեններին, գործարարներին ոգևորել, որ իրենք իրենց ինքնադրսևորման համար նոր հնարավորություններ տեսնեն: «Մենք համոզված ենք, որ այդ հարթակը ստեղծելու ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե անձամբ հորդորել է Տարոն Մարգարյանին հրաժարական ներկայացնել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անձամբ Տարոն Մարգարյանին ոչ մի բան չի հորդորել:

 

Լրահոս

Դիտել ավելին