Կարևոր իրադարձություններ

«Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»․ Գարո Փայլան

20 Հուլիս, 2018 14:59
«Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»․ Գարո Փայլան

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է թուրքական դատարանի այն որոշմանը, որով երկարաձգվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը, գրում է ermenihaber.am-ը։

Ամերիկացի հոգևորականը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու մեջ։

Դատարանի որոշման մասին Փայլանը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է.

«Ասվում էր, թե մի հոգևորականին տուր, մյուսին վերցու: Բայց դե Բրանսոնը, ով Էրդողանի խոստովանությամբ պատանդ է պահվում, այդպես էլ ազատ չարձակվեց։  

Էրդողանը կարծել է, թե ծնկի բերեց Դենիզ Յուջելին և շարունակում է պատանդ պահելու իր քաղաքականությունը։

Մենք պետք է ամոթ զգանք, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է կեղտոտ գործարքների մեջ»:

Տեղեկացնենք, որ Թուրքիայում խոսակցություններ են շրջանառվել, թե Բրանսոնին ազատ արձակելու դիմաց, ԱՄՆ-ն պետք է Թուրքիային հանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։ Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին