Կարևոր իրադարձություններ

Բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն թույլ չի տա պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

20 Հուլիս, 2018 14:36
Բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն թույլ չի տա պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսին, պատասխանելով պատերազմի վտանգի վերաբերյալ հարցին, ասաց, որ այդ վտանգը միշտ առկա է: 

«Կա պատերազմի վերսկսման վտանգ, բայց կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես գերտերություն, թույլ չի տալու պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում, և ես չեմ կարող հավատել, որ Հայաստանի բարեկամ և ռազմավարական գործընկերն իր լծակները չի օգտագործի թույլ չտալու համար այս տարածաշրջանում պատերազմ, ես չեմ կարող դրան հավատալ»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ ՌԴ-ն կօգտագործի դրանք, և բոլորը դա գիտեն:

Նա նշեց, որ ընդհանուր քաղաքական, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ, դա մի օր կարող է կրակոցներով արտահայտվել, հաջորդ օրը՝ այլ կերպ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրությունները տեղի կունենան մոտավորապես 11 ամսվա ընթացում, և դա կապված է բազմաթիվ աշխատանքների հետ:

«Ամենաուշ ժամկետը, որ կարող են տեղի ունենալ ընտրությունները, մյուս տարվա մայիսն է»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին