Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ռազմական կեցվածքի մեծացումը կապում եմ իրենց մտավախության հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգևորված լինել ՀՀ-ի փոփոխությամբ. Նիկոլ Փաշինյան

20 Հուլիս, 2018 14:21
Ադրբեջանական ռազմական կեցվածքի մեծացումը կապում եմ իրենց մտավախության հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգևորված լինել ՀՀ-ի փոփոխությամբ. Նիկոլ Փաշինյան

Առանց Արցախի ժողովրդի Արցախի հարցի լուծում չի լինելու: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի՝ բանակցային կողմ դառնալու հարցին:

«Բոլոր փաստաթղթերում արձանագրված է՝ խնդրի լուծման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրավված լինի,  բայց սա չի նշանակում, որ մենք ընդհանրապես չենք կարող խոսել, կարող են լինել քննարկումներ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցությունն ինքնին ևս օգտակար է․ «Վստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, որ հարցը կարգավորվի, մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ կարգավորման մթնոլորտ ստեղծվի, բայց ասում ենք, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կողմից ռազմական հռետորիկան»,-ասաց նա և նշեց, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ:

«Հեղափոխությունից հետո Ադրբեջանական ռազմական կեցվածքի մեծացումը կապում եմ իրենց ունեցած մտավախության հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգևորված լինել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությամբ, կոռուպցիայի դեմ պայքարով, և թերևս մտավախություն ունեն, որ դա կարող է տարածվել Ադրբեջանում և փորձում են իրենց հանրության ուշադրությունը շեղել դեպի Արցախի հարց և թշնամության հովանոցի տակ շարունակել ավանդական քաղաքականությունը:

Մենք համարում ենք, որ մեր հեղափոխությունը մաքուր, ներքին, ներհայաստանյան քաղաքական պրոցես է, և սրանով ամեն ինչ ասված է»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին