Կարևոր իրադարձություններ

Թուրքիան 1.5 մլրդ դոլար եկամուտ է ստացել «T-129 Atak» ուղղաթիռների վաճառքից

20 Հուլիս, 2018 15:17
Թուրքիան 1.5 մլրդ դոլար եկամուտ է ստացել «T-129 Atak» ուղղաթիռների վաճառքից

Թուրքիայի արտահանման ծավալների վրա զգալի ազդեցություն է ունեցել թուրք-պակիստանյան պայմանագիրը՝ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռների վաճառքի շուրջ։

Այս համաձայնագրի կնքմամբ ի կատար ածվեց մեկանգամյա արտահանման տեսանկյունից Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը:

Ermenihaber-ի փոխանցմամբ, ըստ պայմանագրի՝ Թուրքիան  30 միավոր «T-129 Atak» ուղղաթիռներ է վաճառելու Պակիստանին։ Գործարքի արժեքը կազմել է 1.5մլրդ դոլար։

Գործարքը Թուրքիայի 2017թ. արտահանման ծավալների մեկ տոկոսն է կազմել։ 2017-ին Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալը 157մլրդ դոլար էր կազմել։  

Համաձայնագրով  Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերական ընկերությունը, որի հետ էր կնքվել պայմանագիրը,  բացի վաճառքից ապահովելու է նաեւ բեռնափոխադրումների, պահեստամասերի մատակարարումը եւ տեխնիկական անձնակազմի վերապատրաստման կուրսերի անցկացումը:

Հիշեցնենք, որ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռներն արտադրվել են Թուրքիայի զինված ուժերի պատվերով, թուրքական եւ իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների համատեղ ջանքերով՝ հիմք ունենալով իտալական Agusta A129 ուղղաթիռների մոդելը:

«T-129 Atak»  ուղղաթիռների վրա դրված է ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել թիրախը եւ ոչնչացնել։ Կարող են օդում մնալ 2.5 ժամ, անցնել  270կմ տարածք։ «T-129 Atak»-ը հնարավորություն ունի  թռչել չափազանց ցածր բարձրության վրա եւ իրականացնել բարդ խուսանավումներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին