Կարևոր իրադարձություններ

Նիժնի Տագիլում մահացել է Վլադիմիր Վիսոցկու առաջին կինը. նա 82 տարեկան էր

20 Հուլիս, 2018 14:55
Նիժնի Տագիլում մահացել է Վլադիմիր Վիսոցկու առաջին կինը. նա 82 տարեկան էր

Նիժնի Տագիլում 82 տարեկան հասակում մահացել է Վլադիմիր Վիսոցկու առաջին կինը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իզա Վիսոցկայան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իզա Կոնստանտինովնան մահացել է այսօր, առավոտյան՝ ժամը 05:30»,- հայտնել է Նիժնի Տագիլի թատրոնի տնօրեն Օլգա Անսիմովան:

Իզա Վիսոցկայան ծնվել է 1937 թ.-ի հունվարի 22-ին: Նա սովորել է Վլադիմիր Վիսոցկու հետ եւ աշխատել Ռոստովի, Վլադիմիրի ու Կիեւի թատրոններում:

1970-ից հանդիսանում է Նիժնի Տագիլի թատրոնի արտիստը: 2017-ին հրապարակել է Վիսոցկուն նվիրված «Քեզ հետ… եւ առանց քեզ» գիրքը:

 

Լրահոս

Դիտել ավելին