Կարևոր իրադարձություններ

Առկա վիճակը, որտեղ պարզ չէ, թե ԱԺ-ում ով է ընդդիմություն, ով է իշխանություն. Էդմոն Մարուքյան

20 Հուլիս, 2018 13:29
Առկա վիճակը, որտեղ պարզ չէ, թե ԱԺ-ում ով է ընդդիմություն, ով է իշխանություն. Էդմոն Մարուքյան

 

«ՀՅԴ-ի առաջարկը՝ ռեյտինգային ընտրակարգ, որը ենթադրում է հանրապետության տարածքով մեկ ռեյտինգային դասավորվածություն, քաղաքացիներն են որոշում, թե ում դասավորել որ տեղում, մենք էլ ենք կարծում, որ լավ տարբերակ է, քննարկելի տարբերակ է, եղած տարբերակներից լավն է: Բայց հաշվարկի հետ կապված մտահոգություններ կան»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ իրավիճակն այնպիսին է, որ տեղի կունենան արտահերթ ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ 2000 ընտրատեղամասում թրեյնինգներ պետք է անցկացվեն, որ մարդիկ հասկանան, թե ինչպես է գործելու ընտրակարգը:

«Եթե ընտրում ենք բարդ ընտրակարգ, նշանակում է, ընտրությունները հետ են ընկնում, իսկ դա նշանակում է, որ առկա վիճակը, որտեղ պարզ չէ, թե ԱԺ-ում ով է ընդդիմություն, ով է իշխանություն, ձգձգվելու է: Դրա համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»,- ասաց Մարուքյանը:


Նա ասաց, որ ընդդիմադիր ուժերը կողմնակից էին դասական համամասնականին, այդ թվում և ՀՅԴ-ն էր կողմ, և լավ կլիներ, որ ընտրություններն անցկացվեին այդ տարբերակով, «որպեսզի արտահերթ ընտրությունների ժամանակ չլինեն վայրիվերումներ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին